ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Գրավաճառները գոհ չեն նոր աշխատավայրից

Գրավաճառները գոհ չեն նոր աշխատավայրից
08.09.2013 | 15:24

Երիտասարդական մետրոյի անցումներում գիրք վաճառող գրավաճառները շուրջ մեկ ամիս է իրենց գլխին տանիք են ստեղծել: Նրանք այժմ շարունակում են գրքի առքուվաճառքով զբաղվել Օղակաձև այգում, Կամերային երաժշտության տան դիմաց տեղադրված տաղավարներում: Գրավաճառներն այստեղ ևս աշխատում են բացօթյա պայմաններում: Թե ինչ կանեն ձմռանը, դեռ անհայտ է: Նրանց հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ վերջիններիս այնքան էլ չի գոհացնում նոր աշխատավայրը, ստացված եկամուտը. Տեղը շատերին դեռ ծանոթ չէ, հաճախորդները` համեմատաբար քիչ են: Վերջիններիս խոսքով, մետրոյի գետնանցումներում անցուդարձը շատ էր, աշխատած գումարը` բավարար. «Դեռ մի ամիս է, ինչ տեղափոխվել ենք, հուսով ենք շուտով հաճախորդներն էլ կշատանան»,-ասաց գրավաճառներից մեկը:

Ի դեպ, նշենք, որ ոչ բոլոր գրավաճառներին է հաջողվել տեղավորվել այդ տարածքում: Նրանցից շատերը դեռ շարունակում են իրենց աշխատանքը` մետրոյի հենց աստիճանների վրա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ